Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3-4.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ֆելինաթերապիա. բուժում կատուների օգնությամբ

Ֆելինաթերապիա. բուժում կատուների օգնությամբ

Երբևէ նկատե՞լ եք, որ կատուները մոտենում են ընտանիքի այն անդամներին, ովքեր իրենց վատ են զգում, պառկում կողքին և, որոշ ժամանակ անց, մարդիկ թեթևություն են զգում: Այս թերապևտիկ արդյունքն ուսումնասիրում է գիտության առաձին ճյուղը` ֆելինաթերապիան, որն ուղղված է կատուների օգնությամբ տարբեր տկարությունների բուժմանը:

 

Բուժում կենդանիների օգնությամբ

 

Աշխարհում գոյություն ունեն «կենդանաթերապիայի» մի քանի տեսակներ. դելֆինների, օձերի, ձիերի և շների օգնությամբ:«Շներով» թերապիան (կանիսթերապիա, լատիներեն kanis` շուն բառից) մյուսներից ավելի երկար պատություն ունի: 1790թ. անգլիական Յորքշիր կոմսությունում ստեղծվեց մի կազմակերպություն, որը հիմնեց հիվանդանոց` հոգեկան հիվանդների համար: Հիվանդանոցում զսպաշապիկներ չէին օգտագործում, իսկ դրա փոխարեն կիրառում էին բուժման նոր մեթոդներ, այդ թվում` շների օգնությամբ: Բժիշկները նշում էին, որ շների շնորհիվ հիվանդները հազվադեպ էին ագրեսիա դրսևորում և ավելի քիչ էին տառապում նոպաներից: Արդյունքում շների բարենպաստ ազդեցության ուսումնասիրությունը շարունակվեց և ձևավորվեց մի ամբողջ ուղղություն` պետ-թերապիա, որի մի մասն էլ կազմում է ֆելինաթերապիան (լատիներեն felis` կատու):

 

Ֆելինաթերապիան այսօր

 

Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, օրինակ, կատուների հետ շփումը կիրառում են մտավոր հետամնաց երեխաների, հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց, սրտի խանգարումների, գլխուղեղի վնասվածքների բուժման համար:

 

Ինչ վերաբերում է հոգեկան խանգարումներին, ապա «կատվաթերապիա» հանձնարարում են այն մարդկանց, ովքեր իրենց փորձից գիտեն, թե ինչ է դեպրեսիան: Կատուներն օգնում են նաև շիզոֆրենիայով, նևրոզներով,  մոլագարությամբ տառապողներին: Կատուների ներկայությունը նպաստում է նաև վերքերի ապաքինմանն ու ոսկրերի ամրացմանը,  համենայնդեպս, դա են հաստատում Հյուսիսային Կարոլինայի կենդանիների հետ շփման ինստիտուտի գիտնականները: Նրանց կարծիքով,  կատուների մլավոցը նման է ուլտրաձայնային բուժմանը: Պրոֆեսոր Կլինտո Ռուբինը հայտնաբերել է, որ 20-50 հերց դիապազոնով ձայնի ազդեցությունն ավելացնում է աճը և 20%-ով ամրացնում ոսկրերը:

 

Ինչպես է դա կատարվում

 

Ըստ էության, ֆելինաթերապիայի սեանսի ժամանակ անսովոր ոչինչ տեղի չի ունենում: Պացիենտը նստում է կատվի հետ, որը գգվել է նրան, մլավում է, լիզում ձեքերը, մի խոսքով` իրեն պահում է քնքուշ կատվի պես, որը շփվել է ցանկանում: Սակայն, գիտնականների կարծիքով, դա էլ բավական է, որ մարդն իրեն լավ զգա: Իմիջիայլոց, երկար տարիներ կատու պահողներն առանց մասնագետների էլ գիտեն այդ մասին. յուրաքանչյուր ոք, ով տանը կատու է պահել, շատ պատմություններ գիտի այն մասին, թե ինչպես է կենդանին օգնել տիրոջը, երբ նա հիվանդացել է: Ամենից հաճախ կարելի է լսել այն մասին, թե կենդանին ինչպես է մոտեցել, պառկել տիրոջ կողքին կամ ցավացող տեղի վրա և, որոշ ժամանակ անց, ցավը նվազել է կամ լրիվ վերացել:  Այդ բուժարար ազդեցության բացատրությունը, հնարավոր է, թաքնված է հոգեկան գործընթացների մեջ. մարդը ջերմություն է զգում, հասկանում, որ ինքը մենակ չէ և, այդ պատճառով էլ վիճակն ավելի է թեթևանում:

 

Ֆելինաթերապիայի սեանսի ժամանակ կատուների քանակը կարող է տատանվել` մեկից մինչև մի քանիսը: Սակայն դժվար է միանգամից մի քանի կատու գտնել: Հարկ է նշել, որ կատուներն առանձնանում են իրենց անկախ բնավորությամբ և դժվար է գտնել քնքուշ կենդանիների, որոնք պատրաստ են մարդու հետ շփման մեջ մտնել և, դա միշտ չէ, որ հաջողվում է: Դրա համար էլ մասնագետները, ովքեր զբաղվում են ֆելինաթերապիայով, շատ բարձր են գնահատում որոշ կատուների լավ վարքագիծը:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ